Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջին միավորը վաստակեց 2028 թ. աշխարհի առաջնության որակավորման գլխավոր փուլում։
Երկրորդ տուրում Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի խաղաց Շվեդիայի հավաքականի հետ` 4:4։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին 4:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը խփեց չորս գոլ ու խուսափեց պարտությունից։
Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գարեգին Մաշումյանը, մեկական գոլ խփեցին Միհրան Դերմենջյանը և Միքայել Ղանդիլյանը։
Առաջին տուրում հայ ֆուտզալիստները 2:3 հաշվով տնային պարտություն էին կրել Հունգարիայի հավաքականից, որը 6 միավորով առաջին խմբի առաջատարն է: Հայաստանն ու Շվեդիան ունեն 1-ական միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 9-ին՝ դարձյալ մրցելով Շվեդիայի թիմի հետ:
Դավիթ Եղիազարյան