New Balance-ի հաղթարշավը. ինչպես ռետրո սպորտային կոշիկների ռազմավարությունը խլեց Nike-ի շուկայական մասնաբաժինը

Մինչ Nike-ը կորցնում է շուկայի իր մասնաբաժինը, New Balance-ն արձանագրում է 19 տոկոս աճ, գրում է Inc.com-ը։

«Հայրիկի կոշիկները» (Dad shoes) վերադարձել են նորաձևություն, և դրանք օգնում են New Balance-ին հասնելու արագընթաց աճի:

Ավելի քան 30,000 մարդ առավոտյան սպասել է առցանց վիրտուալ հերթում, որպեսզի հնարավորություն ունենա ձեռք բերելու Բոստոնում հիմնված սպորտային կոշիկների ընկերության լեգենդար մոխրագույն 990 մոդելի ամենանոր տարբերակը:

New Balance-ն առաջին անգամ 990 մոդելը թողարկել է 1982 թվականին՝ նշելով, որ չորս տարի է ծախսել դրա մշակման վրա: Այն արժեր 100 դոլար, ինչը դարձավ պատմության մեջ առաջին վազքի կոշիկը, որն ուներ եռանիշ գնապիտակ: Մոդելն իսկական հեղափոխություն էր. այն սիրվեց այնպիսի հայտնի դեմքերի կողմից, ինչպիսին է Սթիվ Ջոբսը, իսկ ավելի ուշ ստացավ դասական «հայրիկի կոշիկ» անվանումը:

Trend-ի ճիշտ օգտագործումը

Երբ 2020-ականների սկզբին 90-ականների ոճը կրկին մտավ նորաձևության մեջ, երիտասարդ և ոճային սպառողները սկսեցին կրել զանգվածային (chunky) սպորտային կոշիկներ: New Balance-ը հմտորեն օգտվեց այս միտումից՝ թողարկելով 990-ի նոր մոդելներ և որդեգրելով հայտնի կարգախոսը. «Կրում են սուպերմոդելները Լոնդոնում և հայրիկները Օհայոյում»:

Այս ռազմավարությունն օգնեց ընկերությանը 2020 թվականից ի վեր վաճառքներն ավելացնել 180 տոկոսով, մինչդեռ Nike-ը կորցրեց շուկայական իր մասնաբաժինը: Անցյալ տարի New Balance-ի հասույթը հասել է 9.2 միլիարդ դոլարի (տարեկան 19% աճ), իսկ ընկերությունը նպատակադրվել է մինչև 2026 թվականի վերջը հասնել 10 միլիարդ դոլարի հասույթի:

New Balance-ի գլխավոր գործադիր տնօրեն (CEO) Ջո Պրեստոնը CNBC-ին տված հարցազրույցում նշել է, որ իրենց թիմի հաջողության գաղտնիքը «միշտ սպառողի ցանկություններից մեկ քայլ առաջ լինելն է»:

Նոր 990v7-ի թողարկումը

New Balance-ը հայտարարեց իր ամենանոր՝ 990v7 մոդելի թողարկման մասին: Այն արժե 200 դոլար, արտադրված է ԱՄՆ-ում և ունի թարմացված համամասնություններ, շերտավորում և կառուցվածք:

«990-ն արդեն վաղուց դուրս է եկել իր նախնական նպատակի սահմաններից՝ արժանանալով մարաթոնցիների, նորաձևության հետևորդների և հարմարավետության սիրահարների հիացմունքին ողջ աշխարհում», — նշել է New Balance բրենդի նախագահ և մարկետինգի գլխավոր տնօրեն Քրիս Դեյվիսը:

990v7 մոդելն արդեն սպառվել է New Balance-ի պաշտոնական կայքի չափսերի մեծ մասում, որտեղ նշված է, որ վերջին 24 ժամում ապրանքն ունեցել է ավելի քան 26,000 դիտում:

LinkedIn-ի օգտատերերից մեկը գրել է, որ առավոտյան ժամը 7:14-ին միացել է բրենդի առցանց հերթին և եղել է 29,749-րդը՝ ավելի քան մեկ ժամ սպասման ժամանակով.

«Ես չեղարկել եմ գնումները պարզապես նրա համար, որ կայքն ինձնից հաշիվ բացել է պահանջել: Բայց երբ New Balance-ն ինձ ցույց է տալիս, որ իմ առջև կա մոտ 30,000 օգտատեր, ես հանկարծ աշխարհի ամենահամբերատար մարդն եմ դառնում»:

Եթե այս առցանց հերթում գտնվող բոլոր գնորդները ձեռք բերեին մեկական զույգ կոշիկ, դա New Balance-ին կբերեր մոտ 6 միլիոն դոլարի հասույթ:

Leave a comment