Մեկնարկել է ընդդիմադիր ուժերի հանդիպումը. ինչ է ասել Նարեկ Կարապետյանը

Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը:

Դիմելով ներկաներին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ արեց մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ:

«Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիրմիավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին` ասաց Նարեկ Կարապետյանը:

Leave a comment