Ռուսաստանին ու Բելառուսին դեռ չեն թույլատրում մասնակցել հոկեյի միջազգային մրցաշարերի

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը որոշում չի կայացրել ռուսական թիմերին IIHF-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին թույլ տալու վերաբերյալ. հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը։

 

IIHF-ի խորհրդի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 2-3-ին, այնուհետև երկարաձգվել մինչև նոյեմբերի 5-ը, սակայն հարցի շուրջ հստակություն այդպես էլ չի ձևավորվել։ Ֆեդերացիայի ղեկավարությունը մտավախություն ունի, որ ռուսական հավաքականներին միջազգային մրցաշարերին մասնակցելու թույլտվություն տալը կարող է առաջացնել բացասական արձագանք և բոյկոտներ մի շարք այլ երկրների կողմից։

 

Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը վիզաների տրամադրումը մերժելը որակել է որպես «նացիզմ» և հայտարարել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) դիմելու մտադրության մասին։ Ռուսաստանը մտադիր է միջազգային իրավական ուղիներով պաշտպանել 2026/27 մրցաշրջանի մրցաշարերին մասնակցելու իր իրավունքը։

Կազմակերպությունն արգելել է նաեւ Բելառուսի հավաքականներին մասնակցել 2027 թվականի աշխարհի առաջնությանը և 2027 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը։

«IIHF-ի խորհրդի որոշումը կայացվել է IIHF-ի կարգապահական հանձնաժողովի վճռի հիման վրա, որը մասնակիորեն բավարարել է Բելառուսի հոկեյի ֆեդերացիայի բողոքարկումը՝ ընդդեմ խորհրդի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշումների։ Կարգապահական հանձնաժողովն արձանագրել է, որ բելառուսական հավաքականներին մրցումներին անհապաղ վերադարձնելու համար իրավական հիմքեր չկան», – ասվում է հայտարարության մեջ։

Բելառուսի հավաքականները մրցումներից հեռացված են 2022 թվականից ի վեր։

Leave a comment