Կրեմլում հայտնել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Կոմերսանտը»։

Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին։

Պեսկովի խոսքով՝ ձևավորվող պատվիրակության բոլոր անդամները նախօրեին ներկա են եղել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը նույնպես մասնակցել է հանդիպմանը, անմիջականորեն չի ընդգրկվի բանակցողների կազմում, այլ կհամակարգի միջազգային հարցերի մասով բանակցությունները։

Ակնկալվում է, որ հանդիպումը կանցնի եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Եվրոպական երկրները բանակցային գործընթացին չեն մասնակցի։ Քննարկման հնարավոր թեմաներից են անվտանգության հարցերը, այդ թվում՝ անվտանգության փոխադարձ երաշխիքները, լարվածության նվազեցումն ու մարդասիրական նախաձեռնությունները։

NEWS.am

Leave a comment