Ծեծի են ենթարկել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանին

Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում բռնության է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը։ Ըստ 168.am-ի փոխանցման՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «10 EA 055» պետհամարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է լրագրողի մեքենայի ճանապարհը, ինչի հետևանքով ավտովթար է տեղի ունեցել։

Վթարից անմիջապես հետո «Lexus»-ի երեք ուղևորները վիճաբանություն ու ծեծկռտուք են հրահրել։ Նրանք հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրան, ինչի հետևանքով լրագրողը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment