Oragir.News-ը հայտնում է, որ այսօր հարձակման է ենթարկվել գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը: Նշվում է, որ Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել: Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ: Նա այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում: