Հավատում եմ, որ նրանք իսկապես ցանկանում են կարգավորել հակամարտությունը. Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի մասին

«Կարծում եմ՝ առաջին անգամ է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում են լուծել հակամարտությունը։ Հանդիպումներ են տեղի ունենում։ Այսօր հեռախոսազրույցներ եմ ունեցել, վաղը ևս կունենամ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ կողմերը նախատեսում են հանդիպել երկուշաբթի և երեքշաբթի օրերին։

«Տեսնո՞ւմ եք։ Հավատում եմ, որ նրանք իսկապես ցանկանում են կարգավորել հակամարտությունը։ Կարծում եմ՝ սա շատ խոշոր համաձայնագիր կլինի, որը կազդի ամբողջ Եվրոպայի վրա։ Սա շատ նշանակալի գործարք կլինի։ Ես անընդհատ աշխատում եմ այս ուղղությամբ. լավ հարաբերությունների մեջ եմ բոլորի հետ և մշտապես ներգրավված եմ այս գործընթացում։ Կցանկանայի տեսնել սպանությունների ավարտը։ Գիտե՞ք, անցած ամիս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան, միասին կորցրել են 25 000 մարդու՝ հիմնականում զինվորականների։ Սա չպետք է տեղի ունենա։ Շատ ցավալի է՝ 25 000 մարդկային կյանք»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Leave a comment