Ունեմ շուրջ 500 չկարդացած նամակ, արձագանքը կարող է ուշանալ․ Փաշինայն

Փաշինյանը քաղաքացիներին տեղեկացրել է, որ 500 նամակ դեռ չի կարդացել և որ դրանց արձագանքները կարող են սպասվածից էականորեն ուշանալ։

Նա գրել է․

«Սիրելի քաղաքացիներ, այս պահին ունեմ շուրջ 500 նամակ, որ դեռ չեմ հասցրել կարդալ։ Որքան ինտենսիվ եմ պատասխանում նամակներին, այնքան ավելի շատանում են նամակները։ 

Խոսքը, հիշեցնեմ, այն նամակների մասին է, որ հասցեագրված են իմ էլ․ փոստերին, որոնք անձամբ եմ կարդում։ 

Ահա, վերոնշյալ  պատճառներով նամակների արձագանքները կարող են սպասվածից էականորեն ուշանալ, մանավանդ որ առաջիկայում միջազգային այցերի շատ խիտ ժամանակացույց ունեմ»։

Leave a comment