Մանկական պոռնոգրաֆիա պահելու գործով ԱՄՆ–ում ուժայինները կալանավորել են Մեգան Մարքլի հորը

Բաժանորդագրվել

82-ամյա տղամարդուն ձերբակալել են նահանգի ծերանոցներից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով մերիկյան Ֆլորիդա նահանգում իրավապահները ձերբակալել են արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի հորը՝ Թոմաս Մարքլ-ավագին: Գործի շրջանակում դաշնային գործակալները խուզարկել են Լոս Անջելեսի պահեստային տարածքները, որտեղ հայտնաբերվել են շահագործման կասկածելի նյութեր պարունակող իրեր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ 82-ամյա տղամարդուն բերման են ենթարկել նահանգի ծերանոցներից մեկից:

Հարրին և Մեգանը մտադիր են վերականգնել հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ

«The Sun» թերթը հոկտեմբերի վերջին հայտնել էր, որ Մեգանի հայրը Ֆիլիպինների իր տանը մանկական պոռնոգրաֆիա պահելու պատճառով հետախուզման մեջ է: Պարբերականի տվյալներով՝ նրա որդին կապ է հաստատել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ, որոնք այդ պահին պատրաստվում էին սկսել սեփական հետաքննությունը:

Մեգան Մարքլը, տեղեկանալով տեղի ունեցածի մասին, հայտարարել է, որ գտնվում է խորը ցնցման մեջ։

Նա հավելել է, որ դեռ 2018 թվականին տեղեկություններ է ստացել իր հոր հանցագործությունների մասին, ինչի հետևանքով էլ դադարեցրել է շփումը նրա հետ:

Մեգան Մարքլը ծաղրել է Եղիսաբեթ II թագուհուն․ թագավորական կենսագիրը վրդովված է

Leave a comment