ԱՄՆ–ն կարող է ամիսներով դուրս մնալ մեծ խաղից. Գեորգի Ասատրյան

https://arm.sputniknews.ru/20261106/amnn-karvogh-e-amisnervov-durs-mnal-mets-khaghic-gevorgi-asatrjan-108969900.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Արման Վանեսքեհյան

https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1635/59/16355922_115:0:1539:1068_1920x0_80_0_0_80b8eb02078add58e5c8a242d5859a39.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, քաղաքականություն, հեղինակներ

ամն, դոնալդ թրամփ, քաղաքականություն, հեղինակներ

Բաժանորդագրվել

Այսուհետ Դոնալդ Թրամփի հնարավորությունները սահմանափակված են, սակայն նա մինչև վերջ պայքարելու է մրցակից դեմոկրատների հետ ներքաղաքական հարթակում, կարծում է ռուսաստանցի փորձագետը:

Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի դիրքորոշումների վերանայումը արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերում լիովին հավանական է։ Այդ թվում՝ Հարավային Կովկասի և կոնկրետ TRIPP (Թրամփի ուղի) նախագծի վերաբերյալ։ Դեմոկրատները լիովին կարող են փոխել երկրի դիրքորոշումը միայն այն պատճառով, որ ճանապարհը կոչվում է իրենց մրցակցի անունով, ենթադրում է «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը:

Ամերիկացիներն ալերգիա ունեն պատերազմներից, և Թրամփն առաջին հերթին պարտվեց Իրանի պատճառով

Շատերն ի սկզբանե ենթադրում էին, որ Հանրապետական կուսակցությունը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կպարտվի միջանկյալ ընտրություններում, սակայն արդյունքները, միևնույն է, ապշեցուցիչ ստացվեցին, իրավիճակը բացատրում է ամերիկագետը: Սա Հանրապետական կուսակցության և «թրամփիզմի» ջախջախումն է: Թրամփի պահպանողական կուրսը շատ կոշտ մերժվեց թե՛ Միացյալ Նահանգների բնակչության, թե՛ ամերիկյան էլիտայի կողմից: Սա ուղղակի «կապույտ ալիք» չէր, սա նեոլիբերալ ցունամի էր:

Ամերիկան ղեկավարում էին պահպանողականները, ընդ որում՝ մի քիչ տարօրինակ պահպանողականները, շարունակում է Ասատրյանը: Իսկ այժմ նրանց փոխարինում են նեոլիբերալները, ընդ որում՝ ակնհայտ «ձախական» շեղումով: Այսինքն՝ մենք արձանագրում ենք «թրամփիզմի» մայրամուտը, MAGA շարժման մայրամուտը, և դրա համար միանգամայն կոնկրետ պատճառ կա՝ պատերազմն Իրանի հետ: Չհրահրված, ձախողված, անհեթեթ պատերազմ, որը ԱՄՆ-ն և անձամբ Դոնալդ Թրամփը տանուլ տվեցին թե՛ ռազմավարական, թե՛ ինտելեկտուալ, թե՛ ռազմատեխնիկական առումով:

Ընդհանրապես պետք է հիշել, որ երկու տարի առաջ ամերիկացիները Թրամփին ընտրեցին, որպեսզի Արևելքում և ընդհանրապես որևէ տեղ անիմաստ պատերազմներ չլինեն: Սակայն տեղի ունեցավ Իրանի պատերազմը՝ իր վատթարագույն դրսևորմամբ, և պատերազմներ մի քանիայլ երկրներում: Մեկ տարվա ընթացքում Թրամփը ճիշտ է՝ կետային, բայց այնուամենայնիվ հարվածներ հասցրեց Սիրիային, Սոմալիին, Իրաքին, Իրանին, Վենեսուելային, թվարկում է քաղաքագետը: Իսկ ամերիկացիները, ճիշտն ասած, ալերգիա ունեն պատերազմներից:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է սպասել տեղի ունեցածից հետո Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական վեկտորի մասով՝ Եվրասիայի, Ռուսաստանի, Անդրկովկասի և այլնի վերաբերյալ, ապա միանշանակ պատասխան դեռևս չկա: Ամերիկագետի խոսքով՝ ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ, երբ արտաքին քաղաքականությունում պարտված Թրամփից երես են թեքել թե՛ ամերիկացի ժողովուրդը, թե՛ էլիտան, ազնվականությունը, և դա նշանակում է, որ նրա ձեռքերն այլևս կապված չեն:

Թրամփը կարող է ավելի «անկառավարելի» և հակասական դառնալ դեմոկրատների դեմ պայքարում

Հիմա նա առանձնապես կորցնելու բան չունի: Եվ կարող է ստացվել այնպես, որ նա արտաքին քաղաքական հարթակում դառնա է՛լ ավելի ակտիվ, է՛լ ավելի անզուսպ խաղացող: Ասատրյանի խոսքով՝ դա լիովին կհամապատասխանի նրա բնավորությանը: Նա կարող է դառնալ էլ ավելի անառավարելի և հակասական: Հայտարարություններ կանի, որոնք կտրուկ հակասում են թե՛ դեմոկրատների, թե՛ ամերիկյան խորքային պետության շահերին:

Դա վերաբերելու է թե՛ ուկրաինական իրողություններին, թե՛ իրանական հակամարտությանը, թե՛ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին և այն ամենին, ինչը բախումնային է այս երկու՝ պահպանողական ու նեոլիբերալ Ամերիկաների համար: Սա իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկն է իհարկե հաշվի առնելով այն, որ այսուհետ Թրամփը բավականին սահմանափակված է լինելու արտաքին քաղաքականության մեջ իր ռազմավարական երկարաժամկետ որոշումներում և հնարավորություններում, ենթադրում է ամերիկագետը:

Նրան հարցումներ են ուղարկելու ամենաչնչին առիթներով, և Սպիտակ տան աշխատակազմը, ըստ երևույթին, ստիպված է լինելու այսուհետ աշխատել շուրջօրյա: Բացառված չէ նաև իմպիչմենտ բարձրացնելու հարցը, թեև դեմոկրատները նման գերակշռություն չունեն և հազիվ թե կարողանան գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին: Այնպես որ «չկոտրված Թրամփը» շարունակելու է առաջ տանել իր գիծը արտաքին քաղաքականության մեջ, թեև այդ ջանքերը հազիվ թե կարողանան որևէ ճակատագրական որոշումների հանգեցնել:

Իրադարձությունների հետագա զարգացման երկրորդ տարբերակը ամերիկյան քաղաքական համակարգի ամբողջական փլուզումն է: Երբ իշխանություն չկա, և ոչ ոք ոչինչ չի կարող անել. Թրամփը մի բան է ասում, Կոնգրեսը՝ մեկ այլ բան, միմյանց արգելափակում են և այլն: Արդյունքում ԱՄՆ-ն դուրս է մնում Մեծ խաղից, աշխարհաքաղաքականությունից: Եվ դա վերաբերում է թե՛ Հարավային Կովկասին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային, թե՛ Իրանին: Պարզապես այն պատճառով, որ չկա քաղաքական որոշում կայացնելու ընդունակ սուբյեկտ, ենթադրում է Ասատրյանը:

Դեմոկրատները կարող են փոխել անգամ TRIPP նախագիծը, միայն թե վնասեն մրցակցին

Դե իսկ երրորդ տարբերակն այն է, որ Թրամփը կհանձնվի: Նման բան արդեն եղել է նրա առաջին նախագահության շրջանում: Հրապարակայնորեն նա այդ մասին չի հայտարարում, սակայն իրականում ստացվում է այսպես՝ «նախագահը փորձում էր չորացնել վաշինգտոնյան ճահիճը, իսկ արդյունքում ճահիճը չորացրեց նրան», բացատրում է ամերիկագետը: Այսինքն՝ Թրամփը ենթարկվում է և հետևում այն վեկտորին, որը թելադրում է ամերիկյան նեոլիբերալիզմը: Բայց ամեն դեպքում պետք է ընդունել՝ զսպումների և հակակշիռների համակարգը, որը 250 տարի առաջ ստեղծվել է ԱՄՆ հիմնադիր հայրերի կողմից, այժմ էլ բավականին արդյունավետ է գործում և բացառում է իշխանության մենաշնորհը:

Նախագահն իսկապես մեծ լիազորություններ ունի: Թրամփը կարող է և, ամենայն հավանականությամբ, կշարունակի բարձրագոչ հայտարարություններ հնչեցնել, այցեր կատարել, հրավիրել որևէ մեկին և այլն, և Կոնգրեսը այս հարցերում նրան հրահանգել չի կարող։ Սակայն արտաքին քաղաքականության վերահսկման, ֆինանսական հնարավորությունների կարգավորման և այլ մեխանիզմները, հատկապես Սենատում, զգալիորեն սահմանափակում են նախագահի հնարավորությունները: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահն իր գիծը կարող է առաջ տանել, սակայն այդպիսի դասավորվածության դեպքում հազիվ թե նրան հաջողվի այդ որոշումները հասցնել ավարտին:

Սակայն, Ասատրյանի կարծիքով, Թրամփը հենց այդպես էլ վարվելու է՝ փորձելու է առաջ տանել իր գիծը, ճեղքել մեծամասամբ «կապույտ» Կոնգրեսի արգելքներն ու հակազդեցությունը: Պարզապես այն պատճառով, որ դա նրա բնավորությունն է՝ ամեն ինչ ի հեճուկս հակառակորդների անելը: Բացի այդ, նա, մեծ հաշվով, կորցնելու բան չունի՝ տարիքն այն չէ: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Ամերիկայի ներքաղաքական դաշտում պետք է սպասել ամիսներ տևող ճակատամարտի, ենթադրում է ամերիկագետը:

Փորձագետի խոսքով, ստեղծված իրավիճակում ԱՄՆ դիրքորոշման վերանայումը արտաքին քաղաքական բազմաթիվ հարցերում լիովին հավանական է, այդ թվում նաև Հարավային Կովկասին և կոնկրետ TRIPP նախագծին վերաբերող հարցերում: Դեմոկրատները լիովին կարող են փոխել երկրի դիրքորոշումը թեկուզ այն պատճառով, որ ճանապարհն իրենց մրցակցի անունով է կոչվում: Մեկ էլ տեսար՝ սկսեցին վերանայել քվոտաները, ծախսերը և այլն. դա միանգամայն դեմոկրատների ոգով կլինի։

Leave a comment