«Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Այս տարիների ընթացքում մենք միասին շենացրել ենք Մասիս համայնքը, կառուցել, նորոգել և բարելավել ենք ինչպես Մասիս քաղաքի, այնպես էլ համայնքի բնակավայրերի կենսամակարդակը։
Բազմաթիվ նախագծեր հենց այս պահին դեռ ընթացքի մեջ են, իսկ շատ ծրագրեր պլանավորված են, որոնք պետք է դեռ իրականություն դարձնենք։
Կատարված աշխատանքի թվարկումով չեմ ծանրաբեռնի, քանի որ քարոզարշավի ընթացքում հանդիպելու եմ յուրաքանչյուրիդ հետ, և քննարկելու շատ բան ունենք։
Բայց եկեք արձանագրենք, որ այսօր Մասիս համայնքում իրականացվել են լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ. ասֆալտապատվել են բազմաթիվ ճանապարհներ, իսկ մնացած ճանապարհներն էլ ընթացքի մեջ են կամ պլանավորվածների ցանկում։
Իրականացրել ենք ահռելի ծավալի գազաֆիկացման, ոռոգման և խմելու ջրի ցանցի անցկացման, լուսավորության աշխատանքներ, ահռելի ծավալի վերանորոգման և շինարարական աշխատանքներ։
Ես երկար եմ մտածել այս որոշումը կայացնելուց առաջ և հիմա ձեզ տեղեկացնում եմ, որ առաջադրվելու եմ Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու։
Ես չեմ կարող կիսատ թողնել այն ամենն, ինչ ստեղծել ենք միասին, չեմ կարող չկառուցել իմ հարազատ համայնքի համար այն, ինչ պլանավորում ենք ստեղծել ապագայում։
Կատարված աշխատանքներից բացի՝ ես կարևորում եմ այն միասնականությունն ու համերաշխությունը, որը տարիներ շարունակ ունենք Մասիսում։ Մեզ հաջողվել է այնպես անել, որ քաղաքական տարաձայնությունները չեն խաթարել մեր համայնքի համերաշխությունը, հետևաբար այս ընտրապայքարը ևս չի դառնալու բաժան-բաժան լինելու, մարդկանց իրար հակադրելու պատճառ։
Վստահ եղեք, անելու ենք, ինչպես արել ենք այս ամբողջ ընթացքում։
Շարունակելու ենք կառուցել…»։