Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժին կտան իրենց ձայնը, եթե առաջիկա կիրակի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որ քաղաքական ուժին կտան իրենց ձայնը, եթե առաջիկա կիրակի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ինչպես հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 24.3%-ը նշել է, որ իր ձայնը կտա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 8.5%-ը` «Ուժեղ Հայաստան» դաշինքին, իսկ 6.7%-ը` «Հայաստան» դաշինքին։
Մյուս քաղաքական ուժերի ցուցանիշները հետևյալն են՝
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3.3%,
– «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ 2%,
– «Միասնության թևեր» կուսակցություն՝ 1.4%,
– Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 1.4%,
– «Հանրապետություն» կուսակցություն՝ 0.7%,
– «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 0.7%,
– «Հանուն Հանրապետության»՝ 0.3%,
– «Բոլորին դեմ եմ» կուսակցություն՝ 0.3%,
– Ազգային ժողովրդավարական բևեռ՝ 0.3%,
– «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 0.2%։
Մյուս քաղաքական ուժերը միասին ստացել են հարցվածների ձայների 1.3%-ը։
Հարցվածների 23.9%-ը դժվարացել է պատասխանել, 11.7%-ը նշել է, որ ընդհանրապես չի քվեարկի, իսկ 13.1%-ը հրաժարվել է պատասխանել։
Հարցին, թե արդյոք Հայաստանում անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, հարցվածների 33.6%-ը նշել է, որ միանշանակ անհրաժեշտ է, իսկ 17.1%-ը՝ ավելի շուտ անհրաժեշտ է։
Միաժամանակ, 12.2%-ը նշել է, որ դա ավելի շուտ անհրաժեշտ չէ, իսկ 30.7%-ը՝ ընդհանրապես անհրաժեշտ չէ։ Հարցին դժվարացել է պատասխանել 6.5%-ը։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 մարդ: