ՀՀ ներկա իշխանության օրոք ադրբեջանցիները հայտնվել են այս ռազմավարական օբյեկտից ընդամենը 1,8-2 կմ հեռավորության վրա, ինչի հետեւանքով տարածքը վերածվել է առաջնագծի. Գրիշա Բալասանյան

«Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սա ադրբեջանական մարտական հենակետ է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ Սյունիքի բարձրավանդակում, 3200 մ բարձրության վրա:

Ադրբեջանցիներն այստեղ հայտնվել են 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ՝ խորանալով ՀՀ տարածքի ներսում 3 կմ:

Օկուպացիայից 3 տարի անց՝ 2025-ին, նրանք սկսել են ընդլայնել հենակետի տարածքը, հայտնվել են նոր խրամատներ, կառուցվել է նոր ինժեներական կառույց, որն, ըստ էության, բետոնապատ է:

Այս դիրքից դիտարկվող տարածքում՝ ընդամենը 2 կմ հեռավորության վրա է գտնվում Կարկառի երկրաջերմային (գեոթերմալ) էլեկտրակայանի (իր տեսակի մեջ Հայաստանում առաջինն է) համար նախատեսված շինհրապարակը:

ՀՀ ներկա իշխանության օրոք ադրբեջանցիները հայտնվել են այս ռազմավարական օբյեկտից ընդամենը 1,8-2 կմ հեռավորության վրա, ինչի հետեւանքով տարածքը վերածվել է առաջնագծի՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտու:

Բարձր տեղադիրքի շնորհիվ ադրբեջանական այս եւ դրանից 1,5 կմ հյուսիս գտնվող մյուս հենակետը (կրկին ՀՀ տարածքում) գերիշխող են հարակից տարածքի նկատմամբ, ինչն ստեղծում է անվտանգային շատ մեծ ռիսկեր:

Առաջիկայում «Հետքը» կներկայացնի Սյունիքի մարզի օկուպացիայի ծավալները 2020 թ. պատերազմից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment