Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, բայց այդ դեպքում Գերագույն ռադան պետք է համապատասխան որոշումներ ընդունի։
«Բոլոր մասնագիտությունները կարևոր են, բայց պատերազմի ժամանակ զինվորի մասնագիտությունն ամենակարևորն է, քանի որ զինվորները վտանգում են իրենց կյանքը։ Եվ թույլատրել ընտրությունների անցկացումը, բայց զինվորներին քվեարկելու հնարավորություն չտալն անարդար է։ Դա 100 տոկոսով անարդար է։ Մենք կարող ենք մտածել առցանց ընտրությունների մասին։ Դա, հնարավոր է, իրատեսական է, բայց այդ դեպքում խորհրդարանը պետք է փնտրի և գտնի լուծում», — նշել է նա, հաղորդել են տեղի լրատվամիջոցները։
Զելենսկին հավելել է, որ այժմ ռազմաճակատում գտնվող ուկրաինացի զինվորականները դեմ են ընտրությունների անցկացմանը՝ խրամատներում քվեարկություն կազմակերպելու տեխնիկական հնարավորության բացակայության պատճառով, որտեղ գտնվում են միլիոնավոր պաշտպաններ։