https://arm.sputniknews.ru/20261106/hajastanum-12-patmamshakutajin-karujc-hushardzani-kargavitshak-e-stacel-109032563.html
Հայաստանում 12 պատմամշակութային կառույց հուշարձանի կարգավիճակ է ստացել
Հայաստանում 12 պատմամշակութային կառույց հուշարձանի կարգավիճակ է ստացել
Sputnik Արմենիա
Ընդունելի համարված նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը։ 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T18:27+0400
2026-11-06T18:27+0400
2026-11-06T18:27+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
վայոց ձոր
սյունիք
արարատի մարզ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109030365_0:256:2730:1792_1920x0_80_0_0_5bf93fbe48c116e5361e27c896658c9f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 12 պատմամշակութային օբյեկտ ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ որոշումն ընդունվել է նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա երկրորդ նիստում տրված դրական եզրակացությունների հիման վրա։Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի՝ 1983 թվականին ստեղծված հարթաքանդակների խումբը, Սյունիքի մարզի Տաթևի XVII–XIX դարերի գյուղատեղին, Բռնակոթում գտնվող պատմական կառույցներն ու տապանաքարերը, այդ թվում՝ հայագետ Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Արտաբույնքի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցն ու մատուռը։Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Վայոց Ձորի մարզի Արատեսի XIII դարի ժայռախաչերը և Սյունիքի մարզի Անգեղակոթի X–XI դարերի երեք խաչքարերը։Հանձնաժողովը քննարկել է «Վահագն վիշապաքաղ» քանդակի, Արագածոտնի մարզի «Հին Կարբի» գյուղատեղիի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։Ընդունելի համարված նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ԿԳՄՍ նախարարության կողմից։
վայոց ձոր
սյունիք
արարատի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109030365_0:0:2730:2048_1920x0_80_0_0_69621d824f0ed99ad4f5c460c6539a4d.jpg.webp
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), վայոց ձոր, սյունիք, արարատի մարզ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), վայոց ձոր, սյունիք, արարատի մարզ
Ընդունելի համարված նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը։
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի՝ 1983 թվականին ստեղծված հարթաքանդակների խումբը, Սյունիքի մարզի Տաթևի XVII–XIX դարերի գյուղատեղին, Բռնակոթում գտնվող պատմական կառույցներն ու տապանաքարերը, այդ թվում՝ հայագետ Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Արտաբույնքի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցն ու մատուռը։
Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.)
Барельеф по адресу: улица Августа 23-го, 42, Арташат, Араратская область (1983 г.)
Группа барельефов по адресу: улица Августа 23-го, 42, Арташат, Араратская область (1983 г.)
Каменные кресты поселения Аратес в Вайоцдзорской области (развитое Средневековье, XIII век)
3 хачкара поселения Ангегакот в Сюникской области (X-XI века)

Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Վայոց Ձորի մարզի Արատեսի XIII դարի ժայռախաչերը և Սյունիքի մարզի Անգեղակոթի X–XI դարերի երեք խաչքարերը։
Հանձնաժողովը քննարկել է «Վահագն վիշապաքաղ» քանդակի, Արագածոտնի մարզի «Հին Կարբի» գյուղատեղիի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։
Ընդունելի համարված նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ԿԳՄՍ նախարարության կողմից։