ՀՀ-ում հարցվածների ավելի քան 98%-ը մտահոգված է Հայաստանում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով․ հարցում

Հարցման մասնակիցների շուրջ 98%-ը մտահոգված է Հայաստանի Հանրապետությունում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով


ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Gallup International Association-ի հարցման մասնակիցների շուրջ 98%-ը մտահոգված է Հայաստանի Հանրապետությունում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով։

«98.5%-ը նշել է «շատ եմ մտահոգված», «ավելի շուտ մտահոգված եմ» նշել է 7.4%-ը: 0.7%-ը նշել է «ավելի շուտ մտահոգված չեմ» և 1% ունենք, որոնք ասում են, որ մտահոգված չեն այս խնդրով», – հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 մարդ:


Leave a comment