Ու՞մ է վստահում հասարակությունը. «GALLUP»-ի հարցման արդյունքներով Հայ առաքելական եկեղեցին առաջատարն է

«GALLUP» ընկերությունը հրապարակել է Հայաստանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը 1001 քաղաքացիների շրջանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ երկրում գործող կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ առաքելական եկեղեցին։

Հետազոտության տվյալներով՝ հարցվածների 59,1%-ը լիովին հավանություն է տալիս եկեղեցու գործունեությանը, ևս 13,9%-ը հավանություն է տալիս ավելի շուտ։ Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ չնայած հասարակական-քաղաքական տարբեր զարգացումներին, եկեղեցին շարունակում է մնալ հայաստանյան ամենավստահելի ինստիտուտը քաղաքացիների շրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment