Ռումբի մասին սպառնալիքների պատճառով Դանիայում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում խաթարվել է օդային հաղորդակցությունը

Դանիայում, Չեխիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում ռումբի առկայության մասին սպառնալիքների պատճառով խաթարվել է օդային հաղորդակցությունը։

Սա նման սպառնալիքների արդեն երրորդ ալիքն է այս շաբաթվա ընթացքում: Պարզվել է, որ նախորդ դեպքերը կեղծ են։

Իռլանդիայում տարհանվել են մի շարք լրատվամիջոցների գրասենյակներ, այդ թվում՝ ազգային հեռարձակող RTÉ-ի և «Irish Independent» թերթի խմբագրությունները։

«Newstalk» ռադիոկայանի աշխատակիցներին ավելի ուշ թույլատրվել է վերադառնալ Դուբլինի կենտրոնում իրենց շենք, երբ պարզվել է, որ սպառնալիքը կեղծ է եղել։

Leave a comment