Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների գրասենյկաը (UKMTO) հաղորդում է ստացել նավթատար նավի վրա տեղի ունեցած պայթյունի մասին։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ Հորմուզի նեղուցում, Օմանի Խասաբ քաղաքից մոտ 16 ծովային մղոն դեպի արևելք։
Պայթյունը տեղի է ունեցել նավի ձախ կողմում՝ ջրագծի մակարդակին, երբ այն դուրս էր գալիս նեղուցից։ Անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են։ Նավթատար նավը պահպանել է իր գործունակությունը և շարունակել է ընթացքը՝ սեփական ուժերով։