Հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել առցանց. Զելենսկու հայտարարությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Украина»-ն։

Զելենսկու խոսքով՝ եթե նման գաղափար իրականացվի, ապա Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, պետք է համապատասխան որոշումներ կայացնի։ Նա ընդգծել է, որ պատերազմի պայմաններում զինվորների մասնակցությունը չափազանց կարևոր է, և առանց նրանց քվեարկելու հնարավորություն տալու ընտրություններ անցկացնելն անարդար կլինի։

«Բոլոր մասնագիտությունները կարևոր են, բայց պատերազմի ժամանակ զինվորի մասնագիտությունն ամենակարևորն է, որովհետև զինվորները ռիսկի են ենթարկում իրենց կյանքը։ Եվ թույլ տալ ընտրություններ անցկացնել, բայց հնարավորություն չտալ զինվորներին քվեարկելու՝ սա անարդար է։ Սա 100%-ով անարդար է։ Մենք կարող ենք մտածել առցանց ընտրությունների մասին։ Սա, հնարավոր է, իրատեսական է, բայց այդ դեպքում խորհրդարանը պետք է փնտրի և գտնի լուծում», – նշել է Զելենսկին։

Նա նաև հավելել է, որ ներկայումս ռազմաճակատում գտնվող ուկրաինացի զինվորականները դեմ են ընտրությունների անցկացմանը՝ հաշվի առնելով խրամատներում գտնվող միլիոնավոր զինծառայողների քվեարկությունը կազմակերպելու տեխնիկական անհնարինությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերին, Զելենսկին հայտարարել էր, թե Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա լիարժեք հրադադարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment