Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում

Արգենտինայի հավաքականի ոչ մի խաղացող չի ստանա 10 համարի մարզաշապիկը նոյեմբերին կայանալիք խաղերում, հաղորդում է TyC Sports-ը:

Արգենտինացիներն այս ամիս կանցկացնեն երկու ընկերական խաղ՝ մրցելով Ուրուգվայի (նոյեմբերի 14) և Կոստա Ռիկայի (նոյեմբերի 17) հավաքականների հետ։ Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտած Լիոնել Մեսիի 10 համարը ազատ կլինի այդ խաղերում:

Արգենտինայի հավաքականի 10 համարը ստանալու գլխավոր հավակնորդն իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասն է: Թեկնածուների թվում են նաև Ալեքսիս Մաքալիստերը («Լիվերպուլ»), Էնցո Ֆերնանդեսը («Մանչեսթեր Սիթի») և Ֆրանկո Մաստանտուոնոն («Ֆիորենտինա»)։

Հիշեցնենք, որ MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հոկտեմբերին էր հրաժեշտի հանդիպումն անցկացրել Արգենտինայի հավաքականում: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2005 թվականից էր խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 208 հանդիպում, դարձել 126 գոլի ու 70 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ Մեսին դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment