Իշխանությունը շահաբաժին ստանալը հափշտակություն է համարում․ Ղազինյան

https://arm.sputniknews.ru/20261106/ishkhanutjuny-shahabazhin-stanaly-hapshtakutjun-e-hamarum-ghazinjan-109021762.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/0d/95791654_177:0:1600:1067_1920x0_80_0_0_014fd1c4c5e17272a310a248be234a41.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)

դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)

Բաժանորդագրվել

Ղազինյանի խոսքով` ՀԷՑ-ում իրականացված ներդրումների և ընկերության սեփականատիրոջ ստացած շահաբաժնի շուրջ քրեական վարույթը կարող է բացասական ազդակ լինել ներդրողների համար։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերը» նախկինում վատ է կառավարվել, իսկ ներկայիս կառավարիչն ավելի էժան է ձեռք բերում ապրանքներն ու ծառայությունները, ապա ինչո՞ւ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազում։ Այս հարցն ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց ՀԷՑ տնօրենի նախկին ԺՊ, ներկայում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ քրեական վարույթին և Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալներին։

«Եթե մենք վատ էինք կառավարում, իրենք էլ 100 000-ի տեղը 50 000-ով են ինչ-որ ապրանք առնում, բա էդ փողը ո՞ւր է»,– նշեց Ղազինյանը։

Նա վիճարկեց նաև ՀԷՑ-ի կողմից ստացված 6,5 մլրդ դրամ վարկի և 23,5 մլրդ դրամ շահաբաժնի վերաբերյալ քննության ներկայացրած պնդումները։ Ղազինյանի խոսքով՝ վարկային պայմանագրերը նախատեսում են գումարների օգտագործում ինչպես ներդրումների, այնպես էլ կրեդիտորական պարտքերի մարման համար։ Նա պնդեց, որ 23,5 մլրդ դրամ շահաբաժինը վճարվել է հենց պարտքերի մարման նպատակով ստացված վարկից։

«ՀԷՑ-ում իրականացված ներդրումների և ընկերության սեփականատիրոջ ստացած շահաբաժնի շուրջ քրեական վարույթը կարող է բացասական ազդակ լինել ներդրողների համար։ Ես ափսոսում եմ, որ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան սեփական դիվիդենտ ստանալը համարում է հափշտակում։ Չեմ պատկերացնում՝ էս պարագայում ի՞նչ է նշանակում ներդրումներ բերել»,– շարունակեց նա։

Ղազինյանի խոսքով՝ 2016–2024 թվականներին ՀԷՑ-ում իրականացվել է 650 մլն դոլարի ներդրում։ Նա հավելեց, որ ներդրումային պայմաններով թույլատրվում էր միջոցների մինչև 80 տոկոսը ներգրավել վարկերի տեսքով, իսկ մնացած 20 տոկոսը պետք է ապահովվեր ընկերության սեփական միջոցներով։

«Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք բերելուց հետո շուրջ ութ տարի շահաբաժին չի ստացել, իսկ հետագայում ստացել է ընկերության շահույթի մոտ 20–25 տոկոսը։ Միայն երեք տարվա ընթացքում՝ 23, 24, 25, մարվել է ավելի շատ տոկոսային գումար, քան ինքը ստացել է որպես դիվիդենտ»,– շարունակեց պատգամավորը։

Ղազինյանի պնդմամբ՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք բերելուց հետո շուրջ 8 տարի շահաբաժին չի ստացել, իսկ ընկերության վարկերի տոկոսները վճարվել են սեփականատիրոջ միջոցներից, ոչ թե սպառողների վճարած սակագնից։

Նա անդրադարձավ նաև երկաթբետոնե հենասյուների ձեռքբերման գների տարբերությանը՝ պնդելով, որ նախկին և ներկայիս մրցույթների պայմանները համադրելի չեն։ Ըստ Ղազինյանի՝ նախկին պայմանագրերում ներառված են եղել նաև հենասյուների տեղափոխումն ու առաքումը պատվիրատուի նշած վայր, մինչդեռ ավելի ցածր գնով անցկացված մրցույթում այդ ծառայությունները նախատեսված չեն եղել։

Ղազինյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը տարիներ շարունակ ուսումնասիրվել և հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

«Եթե քո ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունում, քո ասելով, էսպիսի վիճակ է, անկեղծ ձեզ ասեմ, նորմալ երկրներում դա ենթադրում էր նաև կառավարության հրաժարական»,– շեշտեց Ղազինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև քննադատեց ՀԷՑ-ի ներկայիս կառավարումը՝ հիշեցնելով երկու խոշոր ենթակայաններում տեղի ունեցած հրդեհները և պահանջելով պարզել դրանց պատճառները։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Leave a comment