Թուրքիայում 8 մարդու սպանության հետքերով. ինչպես է հանցագործը բացատրել իր արարքը

Բաժանորդագրվել

Չարագործը զանգվածային սպանություն էր կատարել նոյեմբերի 5-ին: Նույն օրը ոստիկանությունը բռնել էր նրան:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում ութ մարդու սպանության մեջ կասկածվող անձը հարցաքննության ժամանակ իր գործողությունները բացատրել է պարտքի շուրջ ծագած վեճով, սակայն նրա զոհերի մեծ մասը պատահական անցորդներ են եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:

Նոյեմբերի 5-ին տղամարդը զանգվածային սպանություն էր իրականացրել Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքում, սպանվել էր ութ մարդ։ Նույն օրը ոստիկանությունը Էսքիշեհիր նահանգում ձերբակալել էր կասկածյալին՝ 30-ամյա Արիֆ Օզդեմիրին։

Հարցաքննության ժամանակ Օզդեմիրը պատմել է, որ 2025 թվականին ոմն Ահմեթ Ուզելից 40 հազար եվրոյով հնձվոր-կոմբայն է գնել։ Նա սկսել է աշխատել դրանով, սակայն Իզմիր նահանգում կոմբայնը հանկարծակի բռնկվել և ամբողջությամբ այրվել է։ Անցյալ շաբաթ Ուզելը հայտարարել է Օզդեմիրին, որ վերջինս պետք է վճարի պարտքի մնացած մասը՝ 11 հազար եվրոյի չափով: Օզդեմիրը կարծել է, թե ինքը պարտք է մնացել 4 հազար եվրո: Հեռախոսային վիճաբանությունից հետո Ուզելը երկու ծանոթների հետ ժամանել է Օզդեմիրի հետ հանդիպմանը Այազինի գյուղում, որտեղ Օզդեմիրը սպանել է նրանց որսորդական հրացանից ։

Չարագործը պնդում է, որ մնացած հինգը սպանվել են, քանի որ ինքը փորձել է գողանալ նրանց ավտոմեքենաները:

Leave a comment