Շիրակում 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Շիրակի մարզում 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման,


ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Շիրակի մարզում 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։


Գերատեսչության հաղորդմամբ՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ին կայացված դատավճռով Ա.Շ.-ին մեղավոր է ճանաչել 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար։


Դատարանն ամբողջությամբ բավարարել է Ա.Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունը՝ նրան դատապարտելով 10 տարի ժամկետով ազատազրկման։


Նախաքննության և դատաքննության այլ մանրամասներ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ չեն ներկայացվում։


 


Leave a comment