«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. Մեսրոպյան

Բաժանորդագրվել

ՀԾԿՀ նախագահի խոսքով` ՀՀ կառավարությունն այդ համակարգն ընդամենը տվել է ընկերությանը` շահագործման, իսկ դրա տեխնիկական զինումն ու վերազինումը, վերակառուցումը տարիներ ի վեր բացառապես ՀՀ պարտականությունն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն Հայաստանի ջրային համակարգի սեփականատերը չէ և չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Տպավորություն չստեղծվի, որ ես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի փաստաբանն եմ, քանի որ աշխատանքային քննարկումների ժամանակ շատ չոր եմ խոսում ընկերության ղեկավարների հետ և բուռն վեճեր ունենում, ինչպես նաև միլիոնների հասնող տույժ-տուգանքներ է պարբերաբար կրում ընկերությունը։ Ի տարբերություն ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջուրը» սեփականատերը չէ ջրամատակարարման համակարգի, չի կրում ֆիզիկապես մաշված այդ համակարգի պատասխանատվությունը։ ՀՀ կառավարությունն այդ համակարգն ընդամենը տվել է ընկերությանը` շահագործման, իսկ դրա տեխնիկական զինումն ու վերազինումը, վերակառուցումը տարիներ ի վեր բացառապես ՀՀ պարտականությունն է եղել մայր պայմանագրով»,– հայտարարեց ՀԾԿՀ նախագահը։

Մեսրոպյանի խոսքով` իրենք միակ իշխանությունն են, որ վերջապես քաղաքական որոշում են կայացրել, որ այդ ոլորտում վերջապես սկսեն լուրջ ֆինանսական ներդրումներ անել։

Leave a comment