Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր և կիսել 2-5-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Փիլիպոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Սահակյանը՝ 5-րդ տեղը։ Ալեքս Սահակյանն այժմ գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, որը 6 միավորով կիսել է 10-րդ տեղը։

Նոյեմբերի 5-6-ին անցկացվում է նաև կայծակնային շախմատի աշխարհի Մ-20 առաջնությունը։

Leave a comment