Ռուսաստանի Դաշնությունը եվրոպացիներից ոչ մի առաջարկ չի ստացել՝ կապված ուկրաինական հակամարտության բոլոր կողմերի համար անվտանգության երաշխիքների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվրոպացիները չեն կարողացել որոշել, թե ով է լիազորված նրանց անունից խոսել Ռուսաստանի Դաշնության հետ. Մոսկվան արձանագրել է նրանց կողմից երկարատև անորոշություն»,- ասել է Պեսկովը։
▪ ԱՄՆ-ի հետ հումանիտար և քաղաքական շփումները արդյունավետորեն լրացնում են միմյանց։
▪ Եվրոպացիների հետ երկխոսությունը անհրաժեշտ կլինի այն ժամանակ, երբ քննարկումը վերաբերի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության ապագային։
▪ Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունը՝ կապված Ուկրաինայի և, ընդհանուր առմամբ, Եվրոպայի վերաբերյալ հնարավոր «խոշոր համաձայնագրի» հետ։
▪ Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։
▪ Պուտինն այսօր աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
▪ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի հենց կազմակերպությունում քննարկումների արդյունքների հիման վրա։