Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 հանդիպման համար։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»

Գոռ Մատինյան – «Սարդարապատ»

Պաշտպաններ

Արտեմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան)

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Արման Ղազարյան – «Ուրարտու»

Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ

Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)

Գոռ Մանվելյան – «Նոա»

Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Էդգար Փիլոյան – «Ալաշկերտ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Հարձակվողներ

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Էդգար Սեվիկյան – «Սեուտա» (Իսպանիա)

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)

Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)

Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա)

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։

Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը («Լեգիա») նոր են ապաքինվել վնասվածքից և դեռևս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։

Leave a comment