https://arm.sputniknews.ru/20261106/erevani-apagan-hapk-um-kakhvats-e-qnnarkumneric-peskvov-109016277.html
Երևանի ապագան ՀԱՊԿ-ում կախված է քննարկումներից․ Պեսկով
Երևանի ապագան ՀԱՊԿ-ում կախված է քննարկումներից․ Պեսկով
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն այլևս շահագրգռված չէ ՀԱՊԿ-ին մասնակցության հարցում: 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T14:41+0400
2026-11-06T14:41+0400
2026-11-06T14:41+0400
դմիտրի պեսկով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/05/100663592_0:8:3071:1735_1920x0_80_0_0_db1de2254c5ed23396bc9a8b6f38c641.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանը դե-ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, նրա ապագան ՀԱՊԿ-ում կախված կլինի կազմակերպության անդամ երկրների քննարկումներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն այլևս շահագրգռված չէ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության հարցում:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է դիտարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և քվոտային պաշտոններում նրա քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը։Հայաստանը 2024 թվականին հայտարարել էր իր մասնակցության «սառեցման» մասին և դադարել էր անդամավճարներ մուծել: Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը անդամակցության սառեցման ընթացակարգ չի նախատեսում, ուստի հանրապետությունը ֆորմալ առումով շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/05/100663592_279:0:3010:2048_1920x0_80_0_0_461a2b02ddae22f44ad4472497a0dd28.jpg.webp
դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն այլևս շահագրգռված չէ ՀԱՊԿ-ին մասնակցության հարցում:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանը դե-ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, նրա ապագան ՀԱՊԿ-ում կախված կլինի կազմակերպության անդամ երկրների քննարկումներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն այլևս շահագրգռված չէ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության հարցում:
«Դուք գիտեք, որ Երևանն այժմ դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունը ՀԱՊԿ-ին մասնակցելու նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման մասին: Իրոք, կանոնադրական փաստաթղթերում ամրագրված են որոշակի քայլեր: Իսկ հետո ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակներում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Հայաստանի և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է դիտարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և քվոտային պաշտոններում նրա քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը։
Հայաստանը 2024 թվականին հայտարարել էր իր մասնակցության «սառեցման» մասին և դադարել էր անդամավճարներ մուծել: Ընդ որում, կազմակերպության կանոնադրությունը անդամակցության սառեցման ընթացակարգ չի նախատեսում, ուստի հանրապետությունը ֆորմալ առումով շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին: