ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին

«Տիգրանաշենը Կադաստրի տեղեկագրքերում, փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ չէ։ Կիրանցի որոշ հատվածների դեպքերում ասում էին՝ կաշառակեր նախկինները գումարը վերցրել, մարդկանց կեղծ թղթեր են տվել, գցել կրակի մեջ․ հիմա Տիգրանաշենը, այնտեղի տները, գույքերը կադաստրով ամրագրվա՞ծ են, թե՞ ոչ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին։ «Ես գրանցումների վերաբերյալ անգիր տեղեկատվություն չունեմ, բայց կա, եթե չեմ սխալվում, 2009թ․ ընդունված Վարչատարածքային օրենք, այնտեղ Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, այդպիսի ինչ որ ձևակերպում կա։ Բայց թե ինչ հիմքով է դա այնտեղ հայտնվել, իրավաբանների առանձին ուսումնասիրության հարց է»,- պատասխանել է պաշտոնյան:

 

Leave a comment