«Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմը մեծ էկրաններին է

Հասարակություն

«Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմը մեծ էկրաններին է

Երբ ամանորյա հրաշքն ու սերը միավորվում են։ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո 2» ֆիլմի պրեմիերան։ 

 

Ֆիլմի հիմքում սերն է, հրաշքի սպասումն ու ամանորյա հեքիաթը, որ կարող է իրականություն դառնալ։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Սևակը, ծառայության ժամանակ հանդիպում է օգնություն ուղարկող կամավոր աղջիկներից մեկին, խոստանում նրան է դեկտեմբերին վերադառնալ և ամուսնանալ, սակայն ո՞ր դեկտեմբերին․․․

 

Նվեր Սուքիասյանը, որ ֆիլմում մարմնավորում է Հայկին, ասաց՝ իր հերոսի գլխավոր նպատակն է օգնել ընկերոջն ամեն գնով հասնել իր երազանքին. 

 

«Ես կուզեմ, որ իմ տարեկիցներից յուրաքանչյուրը փորձի երազել ու գնալ դրա հետևից»,-նշեց նա:

 

Ֆիլմում Փիրուզի կերպարը մարմնավորող Լիանա Վանոյանն էլ նշեց․ «Մարդու կյանքում պահ է գալիս, որ մտածում է, եթե ինչ-որ մի բան չի կատարվում, ուրեմն չպետք է լինի, սակայն եթե մարդը շատ մեծ ցանկություն ունի՝ անպայման կատարվում է»։

 

Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը:

 

Դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը, Վարուժ Մարգարյանը, Արմինե Պողոսյանը, Լիանա Վանոյանը, Վաչե Երիցյանը, Նվեր Սուքիասյանը և այլոք:

Leave a comment