Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, հոկեյիստ Միխայիլ Վասիլեւը

ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն դարձած հոկեյիստ Միխայիլ Վասիլեւն է կյանքից հեռացել 64 տարեկան հասակում․ հայտնել է Ուֆայի «Սալավատ Յուլաև» ակումբի մամուլի ծառայությունը։

Վասիլեւը մահացել է նոյեմբերի 5-ին։ Մահվան պատճառը չի նշվել։

Որպես ԽՍՀՄ հավաքականի անդամ՝ Վասիլեւը ոսկե մեդալ է նվաճել 1984 թվականի Օլիմպիական խաղերում և 1983 թվականի աշխարհի առաջնությունում։ Նա նաև արժանացել է արծաթե (1987 թ.) և բրոնզե (1985 թ.) մեդալների աշխարհի առաջնություններում։

Ակումբային մակարդակում նա հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում՝ 1981-ից մինչև 1988 թվականն անընդմեջ նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսը։ Նա խաղացել է նաև Յարոսլավլի «Տորպեդոյում», դանիական «Ռյոդովրե» ակումբում, նաև Իտալիայի մի շարք թիմերում։

 

Leave a comment