Մելանյա Թրամփը հայտնել է, որ նամակներ է ուղարկել Պուտինին և Զելենսկուն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հինգշաբթի օրը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ նամակներ է գրել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն։

«Այս պատմական պահին ես անձամբ նամակ եմ գրել նախագահ Պուտինին և նախագահ Զելենսկիին», – ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։

Նա խնդրել է հանդիպմանը ներկա գտնվողներին ապահովել, որ ուղերձները հասնեն երկու նախագահներին։

«Օլեշկիում հրադադարը հնարավոր չէր լինի առանց նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի», – նշել է նա։

Ըստ նրա՝ երկու կողմերի միջև համագործակցությունը՝ Օլեշկիում հրադադարի հասնելու համար, նախադեպ է ստեղծում տարածաշրջանում ավելի լայն խաղաղություն հաստատելու գործում։

Leave a comment