Կաթնամթերքի 11 արտադրողի մոտ ստուգումներ են ընթանում․ ՍԱՏՄ

https://arm.sputniknews.ru/20261106/katnamterqi-11-artadrvoghi-mvot-stugumner-en-yntanum-satm-109004874.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/562/12/5621281_167:0:1587:1065_1920x0_80_0_0_7b874fb59c67e80e5252b7e259989671.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կաթնամթերք

սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կաթնամթերք

Բաժանորդագրվել

Որոշ ընկերություններ հերքել են իրենց կաթամթերքում խախտումների մասին հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Կաթնամթերքի շուկայում անցկացված անկախ փորձաքննությամբ 11 ընկերությունների արտադրանքում մանրէաբանական անհամապատասխանություններ հայտնաբերելուց հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում բոլոր 11 ընկերություններում։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը՝ նշելով, որ ստուգումների արդյունքները կհրապարակվեն։
Նշենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։

ՍԱՏՄ-ն այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ ուղղված հարցին և նշել, որ լրագրողի մտահոգությունն անհիմն է՝ նշելով, որ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին հանրությունն իրազեկվել է։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված վաճառքի կետերում իրականացվել է 120 պլանային ստուգում, որոնց արդյունքում կայացվել է գործունեության կասեցման 25 որոշում։ Կասեցումների հիմնական պատճառը եղել է աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով անհամապատասխանությունը, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք։

Բացի այդ, տեսչական մարմինը նշել է, որ իրականացվել է 86 արտապլանային ստուգում, որոնցից 37-ի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել։ ՍԱՏՄ–ն պարզաբանել է, որ այս թվերում ներառված են նաև վերստուգումները, և նույն կազմակերպությունում կարող էին մի քանի անգամ ստուգումներ իրականացվել՝ կախված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներից։

Նշենք, որ մի քանի ընկերություններ հերքել են իրենց կաթնամթերում հայտնաբերված խախտումները։ Օրինակ` «Երեմյան» կանթամթերքը փաստաթղթեր է հրապարակել` պնդելով, որ Հայաստանում գործող անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով իրենց կաթնամթերքում որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել։

Milkin- նույնպես հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կաթնաշոռի վերաբերյալ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով ուսումնասիրված նմուշների մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են սահմանված նորմերին և գտնվում են թույլատրելի սահմաններում։

Leave a comment