Շաթիրյանն անհնար է համարում ՍԴ փոխնախագահ մնալը, Վարդանյանը հերքում է ճնշումները

https://arm.sputniknews.ru/20261106/shatirjann-anhnar-e-hamarum-sd-pvokhnakhagah-mnaly-vardanjany-herqum-e-tshnshumnery-109015827.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0e/108125421_40:0:484:333_1920x0_80_0_0_d157d0c700f63efa993297da979d0d49.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրական դատարան

սահմանադրական դատարան

Բաժանորդագրվել

ՍԴ նախագահի խոսքով` Սահմանադրական դատարանի որևէ անդամի քաղաքական հայտարարությունը չպետք է թույլատրելի համարվի։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ չընտրված, ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանն իր` ՍԴ փոխնախագահի պաշտոնում մնալ այլևս անհնարին է համարում։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ փոխնախագահ-դատավոր Էդգար Շաթիրյանը` անդրադառնալով իր` պաշտոնից հրաժարվելու որոշմանը։

«Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները` ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Եվ կարծում եմ՝ քայլս միանգամայն տրամաբանական էր»,– նշել է նա։

Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը, որը նախկինում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու պատգամավոր էր։ Նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև Էդգար Շաթիրյանը։
Հավելենք, որ ԶԼՄ–ները գրել էին, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է հասնել նրան, որ Էդգար Շաթիրյանը չառաջադրվի ՍԴ նախագահի թեկնածու։

Սակայն Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը հերքեց իր նկատմամբ իշխանական ճնշումների առկայությունը։

«Ինձ փոքրիշատե ճանաչողները կփաստեն, որ ես ճնշվողներից չեմ։ Ես ավելի քան վեց տարի է՝ պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության և իմ անձի մասով երբևէ ճնշում չի եղել, չկա և չի էլ կարող լինել»,– ասաց Շաթիրյանը։

Սահմանադրական դատարանի նախագահ ընտրված Վլադիմիր Վարդանյանն էլ հերքեց տեղեկությունները, թե իր ընտրվելու համար դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։

«Որևիցե եղանակով, որևիցե անձի նկատմամբ որևիցե ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է, և նման որևիցե ազդեցություն չի եղել»,– շեշտեց Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ ինքն ու Էդգար Շաթիրյանը ներկայացրել են իրենց ծրագրերը, իսկ դատարանը որոշում է կայացրել գաղտնի քվեարկությամբ։

Հարցին, թե ինչ է փոխվել քվեարկության երկրորդ փուլում, երբ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր ընտրվել, Վարդանյանը մանրամասներ չասաց` նշելով, որ Սահմանադրությունն ու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը որոշակի սահմանափակումներ են նախատեսում դատավորների համար։

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտի այս կամ այն կարծիքը։ Մենք, գտնվելով երդման ներքո, պարտավոր ենք առաջնորդվել Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգավորումներով և Սահմանադրությամբ, և ավելին ես այստեղ ասել չեմ կարող»,– շարունակեց Վարդանյանը։

Անդրադառնալով նախկինում իր` կառավարող ուժի անդամակցության ռիսկերին, Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ ընդգծեց, որ նախկինում պատգամավոր կամ կուսակցության անդամ լինելը չի կարող խոչընդոտել ՍԴ դատավորի գործունեությանը, քանի որ դատավորի երդում տալուց հետո յուրաքանչյուր ոք պարտավոր է առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքով։

«Դատարանը պետք է մնա ապաքաղաքական, դատարանը պետք է մնա սահմանադրի կամքի հետևող»,– շարունակեց նա։

ՍԴ նախագահը հավելեց, որ Սահմանադրական դատարանի որևէ անդամի քաղաքական հայտարարությունը չպետք է թույլատրելի համարվի։

Leave a comment