Երկու նավթատար նավեր են բռնկվել ականների վրա պայթելու հետևանքով, երբ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով՝ օգտագործելով չթույլատրված երթուղիներ․ հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
ԻՀՊԿ-ն նշել է, որ երկու նավերն էլ անջատել էին իրենց նավիգացիոն և նույնականացման համակարգերը, փորձել են անցնել նեղուցով ԱՄՆ բանակի աջակցությամբ։ Նավթատարներից մեկը պայթել է նեղուցի արևելյան հատվածում, իսկ երկրորդը՝ նեղուցի տարածքում։