ՍԴ նախագահ է ընտրվել ՔՊ–ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանը 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել։ Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։
Դրանից հետո ԶԼՄ–ները գրեցին, որ իշխանականները Էդգար Շաթիրյանին ստիպում են չառաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնում։