Ամերիկյան OpenAI ընկերությունը պատրաստ կլինի հաջորդ տարի դուրս գալ ֆոնդային բորսա։ Այս մասին WSJ Tech համաժողովում հայտարարել է ընկերության նախագահ և համահիմնադիր Գրեգ Բրոքմանը։
«Կարծում եմ՝ այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին։
OpenAI-ի մրցակից Anthropic-ը, որը հատկապես ուժեղ դիրքեր ունի կորպորատիվ հատվածում, ամենայն հավանականությամբ, IPO կիրականացնի արդեն 2026 թվականին։
Բրոքմանի խոսքով՝ այժմ OpenAI-ն նույնպես իր հասույթի հիմնական մասը ստանում է ձեռնարկություններին արտադրանք և ծառայություններ վաճառելուց։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։