https://arm.sputniknews.ru/20261106/hajastann-u-turqian-arajikajum-divanagitakan-haraberutjunner-khastaten-pashinjan-109000085.html
Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան
Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահ է` Թուրքիան ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T11:21+0400
2026-11-06T11:21+0400
2026-11-06T11:22+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/108998567_0:0:1280:720_1920x0_80_0_0_5ad1aa7b58f84d2f5c40f11f88144b2b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։ Այս մասին նա հայտարարեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին պատասխանելիս։Մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք հայկական զինված ուժերը կկարողանան ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը, քանի որ տեսակետ կա, որ Թուրքիան չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեցՀայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/108998567_246:0:1206:720_1920x0_80_0_0_da817d19c76d3de94e3a97f7a158feb5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, видео, հայաստան, թուրքիա
նիկոլ փաշինյան, видео, հայաստան, թուրքիա
11:21 06.11.2026 (Թարմացված է: 11:22 06.11.2026)
Բաժանորդագրվել
Փաշինյանը վստահ է` Թուրքիան ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն։ Այս մասին նա հայտարարեց «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին պատասխանելիս։
Մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք հայկական զինված ուժերը կկարողանան ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը, քանի որ տեսակետ կա, որ Թուրքիան չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Իհարկե, Հայաստանն ու Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, սակայն համոզված եմ, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները։ Կարծում եմ՝ դա մի փաստ է, որը պետք է արձանագրենք, համենայն դեպս, նման մտավախություն չունեմ ու չկա մի օբյեկտիվ փաստ, որը կվկայի նման խնդրի գոյության մասի»,– ասաց Փաշինյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեցՀայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։