ՆԳՆ․ Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայություն չի հաստատվել՝ ալկոհոլ է ընդունել

Ներքին գործերի նախարարությունը հերքել է անչափահասի կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները՝ հայտնելով, որ կատարված ստուգումներով նման կասկածները չեն հաստատվել։

Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։

«Հերթական անգամ սոցցանցում ու ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկություն, որ անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, վատացել է ինքնազգացողությունը։ Որոշ օգտատերեր առանց ճշտումների միանգամից սկսեցին տարածել անհիմն մեկնաբանություններ, թե «ինչ սարսափելի իրավիճակ է՝ անչափահասները թմրանյութ են օգտագործում» և այլն։ Թեմայի վերաբերյալ հարց հնչել է նաև վարչապետի ճեպազրույցի ընթացքում։

Իսկ հիմա՝ իրականությունը։ Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։

Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախորդ օրը տեղեկություններ էին տարածվել, որ Երևանում 11 տարեկան տղային կոնֆետ էին հյուրասիրել, որից հետո նրան անգիտակից վիճակում տեղափոխել են բժշկական հաստատություն։

Leave a comment