Բաժանորդագրվել
Գիշերվա ընթացքում ռուսական զորքերը շարունակել են ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում գտնվող էլեկտրաէներգիայի պահպանման մարտկոցային համալիրին: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Օբյեկտն էլեկտրաէներգիայով էր ապահովում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները:
Նախարարությունում նաև հայտնել են, որ գիշերվա ընթացքում ռուսական զորքերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին և ծովային նավերին, որոնք, ըստ ռուսական կողմի, օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։