Բաժանորդագրվել
Ըստ նախնական տեղեկությունների՝ միկրոավտոբուսը սպասարկում էր 511 երթուղին։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուս է կողաշրջվել Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա մարմինն ավտոմեքենայից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ միկրոավտոբուսը սպասարկում էր 511 երթուղին։