Նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կայացված որոշման համաձայն՝ կուսակցությունը «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի ս.թ. դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելով ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանին։
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի վարչության նիստը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել հաստատել և ներկայացնել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընդգրկված «Իմ հզոր համայնք» կուսակցության ընտրական ցուցակը, հաստատել և առաջադրել Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2026 թվականի դեկտեմբերի 13-ի ընտրություններին «Կառուցող» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը:
«Կառուցող» կուսակցությունների դաշինքում ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Համբարձումյանը:
ՀՀԿ հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: