Ռեզային Պուտինին փոխանցել է Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը

https://arm.sputniknews.ru/20261105/rezajin-putinin-pvokhancel-e-irani-geragujn-arajnvordi-ugherdzy-108989793.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108988751_0:0:1138:853_1920x0_80_0_0_87149152df8db6c992ea4893177a579b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, վլադիմիր պուտին

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նա Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հետպատերազմյան, ինչպես նաև անվտանգության հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը: Այս մասին հայտնում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով հենց Ռեզայիին։

Ուղերձի բովանդակությունը չի հրապարակվում։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նա Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ հետպատերազմյան, ինչպես նաև անվտանգության հարցեր:

«Մենք մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային կարևոր հարցերի, ինչպես նաև հետպատերազմյան իրադրության ու տարածաշրջանային անվտանգության ապահովման համակարգի հարցերի շուրջ», – ասել է Ռեզային:

Ինչպես նշել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտության դադարեցման համար:

Այսօր Կրեմլում Պուտինը հանդիպել է Ռեզայիի հետ: Բանակցությունները տեղի են ունեցել Սենատի պալատում։ Ռուսական կողմից դրանց ներկա են եղել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը:

Նոյեմբերի 2-ին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ տեղի է ունեցել Պուտինի և Ռեզայիի հեռախոսազրույցը: Գլխավոր թեմաներից մեկը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն էր։ Կողմերը նաև նշել էին ՌԴ-ի և Իրանի ռազմավարական գործընկերությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից մշակված գործողությունների ծրագրի հիման վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Մոսկվայումկայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու միջազգային թեմատիկային վերաբերող հարցեր:

Leave a comment