https://arm.sputniknews.ru/20261105/hajagitutjan-mijazgajin-mrcujtum-haghtel-e-mvoskvaji-hvogevvor-akademiaji-nerkajacucichy-108989499.html
Հայագիտության միջազգային մրցույթում հաղթել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ներկայացուցիչը
Հայագիտության միջազգային մրցույթում հաղթել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ներկայացուցիչը
Sputnik Արմենիա
Մրցույթի նպատակն է զարգացնել ռուսալեզու հայագիտությունը և ամրապնդել ռուսերենի դիրքերը՝ որպես արևելագիտության առաջատար լեզուներից մեկի։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T22:25+0400
2026-11-05T22:25+0400
2026-11-05T22:26+0400
մոսկվա
հայ
հայոց պատմություն
մրցույթ
նիկողայոս մառ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108988234_0:0:1280:721_1920x0_80_0_0_6bbe36bf091308512a649cd49bfb1610.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ներկայացուցիչ Գեորգի սարկավագը հաղթել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կազմակերպած՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտության IV միջազգային մրցույթում։ Այս մասին հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» երևանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը։Գեորգի սարկավագ–աբեղան առաջին տեղն է զբաղեցրել «Ռուս–հայկական միջդավանական հարաբերությունները (X–XVII դարեր)` պատմություն և առանձնահատկություններ» թեմայով հետազոտությամբ։Նշվում է, որ երկրորդ տեղը զբաղեցրել է Խիմկիի «Հայրենիքի փառքի թանգարանի» ներկայացուցիչ Սամվել Մարգարյանը՝ «Սելջուկյան ընդարձակումը. Կապուտրու ամրոցի մոտ տեղի ունեցած ճակատամարտը» թեմայով աշխատանքով։Մրցույթի խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, նրա տեղակալ Եկատերինա Անդրեևան, Հայ–ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը և նույն ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան։Նշենք, որ մրցույթը կրում է ականավոր արևելագետ Նիկողայոս Մառի անունը, որը նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության զարգացման գործում։ Մրցույթն անցկացվում է չորրորդ անգամ, այն համախմբում է հայոց պատմությունն ու մշակույթն ուսումնասիրող հետազոտողներին։Մրցույթի նպատակն է զարգացնել ռուսալեզու հայագիտությունը և ամրապնդել ռուսերենի դերը՝ որպես արևելագիտության առաջատար լեզուներից մեկի։Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը և Հայ–ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108988234_104:0:1241:853_1920x0_80_0_0_d95edce4f635dc0a0be88013638fc269.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, հայ, հայոց պատմություն, մրցույթ, նիկողայոս մառ
մոսկվա, հայ, հայոց պատմություն, մրցույթ, նիկողայոս մառ
22:25 05.11.2026 (Թարմացված է: 22:26 05.11.2026)
Բաժանորդագրվել
Մրցույթի նպատակն է զարգացնել ռուսալեզու հայագիտությունը և ամրապնդել ռուսերենի դիրքերը՝ որպես արևելագիտության առաջատար լեզուներից մեկի։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ներկայացուցիչ Գեորգի սարկավագը հաղթել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կազմակերպած՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտության IV միջազգային մրցույթում։ Այս մասին հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» երևանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Գեորգի սարկավագ–աբեղան առաջին տեղն է զբաղեցրել «Ռուս–հայկական միջդավանական հարաբերությունները (X–XVII դարեր)` պատմություն և առանձնահատկություններ» թեմայով հետազոտությամբ։
Նշվում է, որ երկրորդ տեղը զբաղեցրել է Խիմկիի «Հայրենիքի փառքի թանգարանի» ներկայացուցիչ Սամվել Մարգարյանը՝ «Սելջուկյան ընդարձակումը. Կապուտրու ամրոցի մոտ տեղի ունեցած ճակատամարտը» թեմայով աշխատանքով։
«Թեմայի ինքնատիպության համար» հատուկ դիպլոմի է արժանացել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Օմար Նեսարը։ Նա ներկայացրել է «Աֆղանստանի հայկական համայնքը» թեմայով գիտական աշխատանքը։
Մրցույթի խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, նրա տեղակալ Եկատերինա Անդրեևան, Հայ–ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը և նույն ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան։
Նշենք, որ մրցույթը կրում է ականավոր արևելագետ Նիկողայոս Մառի անունը, որը նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության զարգացման գործում։ Մրցույթն անցկացվում է չորրորդ անգամ, այն համախմբում է հայոց պատմությունն ու մշակույթն ուսումնասիրող հետազոտողներին։
Մրցույթի նպատակն է զարգացնել ռուսալեզու հայագիտությունը և ամրապնդել ռուսերենի դերը՝ որպես արևելագիտության առաջատար լեզուներից մեկի։
Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը և Հայ–ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը։