Հուսով եմ` Ալյոշկիում հրադադարը հիմք կհանդիսանա իրական խաղաղության համար. Մելանյա Թրամփ

https://arm.sputniknews.ru/20261105/husvov-em-aljvoshkium-hradadary-himq-khandisana-irakan-khaghaghutjan-hamar-melanja-tramp-108987918.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Алешки – это искра в мире тьмы — Мелания Трамп

Sputnik Արմենիա

Алешки – это искра в мире тьмы — Мелания Трамп

2026-11-05T21:43+0400

true

PT0M24S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108985987_168:0:1131:722_1920x0_80_0_0_a37a3c858ff2d826631e0de0e9bbdec4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մելանյա թրամփ, видео, ամն, ռուսաստան, ուկրաինա, ալյոշկի, հրադադար

մելանյա թրամփ, видео, ամն, ռուսաստան, ուկրաինա, ալյոշկի, հրադադար

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին:

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում հումանիտար հրադադարը հիմք կհանդիսանա ավելի մեծ խաղաղության համար:

Այսօր ՍպիտակտանըԱՄՆառաջին տիկին Մելանյա Թրամփն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին: Ռուսական կողմից հանդիպմանը հրավիրվել էին ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան:

«Հուսով եմ, որ մարդասիրական դադարը Ալյոշկիում հիմք կծառայի ավելի մեծ խաղաղության հաստատման համար։ Յուրաքանչյուր նշանակալի վերափոխում սկսվում է մի փոքր կայծից: Կարևոր է ոչ թե այս համեստ նախաձեռնությունը, այլ դա սովորականից ավելի նշանակալի բանի վերածելուվճռականությունը», – ասել է Մելանյա Թրամփը՝ ելույթ ունենալով հյուրերի առջև։

ԱՄՆ առաջին տիկինն ընդգծել է, որ Ալյոշկիում մարդասիրական ճգնաժամի կարգավորմանաշխատանքներին միացել է դեռևս այս տարվա սեպտեմբերին, քանի որ հասկացել է այնտեղ տիրող իրավիճակի ողջ լրջությունը:

«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ իմ շփումները ծավալուն էին ու պրոֆեսիոնալ, մանրամասն և սերտ համագործակցության վրա հիմնված», – հավելել է նա:

ԱՄՆ առաջին տիկինը նաև շնորհակալություն է հայտնել Դմիտրիևին պրոֆեսիոնալիզմի և Լանտրատովային՝ Ալյոշկիում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Ալյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի դիմաց: Ուկրաինայի ԶՈւ-ի գործողությունների պատճառով քաղաքում բարդ հումանիտար իրավիճակ էր ստեղծվել:

ՌԴ–ի և Ուկրաինայի օմբուդսմանները սերտ համագործակցում են Ալյոշկիում. Պեսկով

Leave a comment