Էրդողան. Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրության առջև չկա որևէ խոչընդոտ, որը մենք ի վիճակի չլինենք հաղթահարել

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հարավային Կորեայից Թուրքիա վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկն Էրդողանին հարցրել է, թե ինչպես է գնահատում հարաբերություններն Ադրբեջանի հետ և արդյոք ճգնաժամ կա հարաբերություններում։

Էրդողանն ասել է, որ եթե որևէ արտակարգ իրավիճակ չստեղծվի, ապա ինքը նոյեմբերի 8-ին կմեկնի Բաքու։

«Ադրբեջանի նախագահ, հարգարժան Իլհամ Ալիևի հետ ես արդեն հեռախոսազրույցներ եմ ունեցել։ Երկու երկրների միջև շարունակվում են հեռախոսային դիվանագիտական շփումները, այդ թվում՝ նախագահների և տիկնանց մակարդակով։ Նրանք նույնպես մեծ կարևորություն են տալիս նոյեմբերի 8-ին նշվող Հաղթանակի օրվան»։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ ավելին են, քան դասական դիվանագիտական շփումները։

«Երկու երկրների անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամոք, ապագայի արդյունքն է։ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրության առջև, Աստծո կամոք, չկա որևէ խոչընդոտ, որը մենք ի վիճակի չլինենք հաղթահարելու»,- հայտնել է Թուրքիայի նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment