«Սպանության փորձից անցել է 10 օր, սակայն հանցագործները դեռ կալանավորված չեն այն դեպքում, երբ տեսախցիկները ֆիքսել են կատարվածը»

Արյունալի սպանության փորձից անցել է 10 օր, սակայն հանցագործները դեռ կալանավորված չեն այն դեպքում, երբ տարածքի տեսախցիկները ֆիքսել են կատարվածը։

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում Կիևյան փողոցի SAS սուպերմակետի հարևանությամբ մի խումբ անձիք հրազենային և սառը զենքի կիրառմամբ ծայրահեղ ծանր վիրավորում էին հասցրել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդուն՝ 22-ամյա Վահագն Հակոբյանին, որի կյանքը մեծ դժվարությամբ կարողացել են փրկել  բժիշկները։

Վահագն Հակոբյանը սովորում է զուգահեռաբար 2 ԲՈւՀ ում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում և Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի կարատեի բաժնի 5-րդ կուրսում։

Վահագն Հակոբյանը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի լավագույն մարզիկներից է, ամենատարբեր երկրներում ամենաշատ հաղթանակներ գրանցած մեծահասակների հավաքականի անդամ։ Ամբողջ կյանքում հայոց եռագույնը պատվով ծածանել է արտերկրում՝ ՀՀ և Կովկասի 8-ակի, Եվրոպայի քառակի և Աշխարհի չեմպիոն է։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment