Ռոբերտ Քոչարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց որպես վկա հարցաքննել նաև Օնիկ Գասպարյանին

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց դատարանում հարցաքննել 2008թ․ փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների վերաբերյալ վկաներին։ Նրանց մեծ մասը զինվորականներ էին։ Վկաների ցանկում նշվեց նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի անունը։ Ցանկում նշվեց նաև Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի և կրկեսի երկու աշխատակիցների անուններ։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Panorama.am

Leave a comment